«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Թունիսի ԱԳ նախարարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Թունիսի ԱԳ նախարարի հետ
25.09.2019 | 12:10

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Թունիսի ԱԳ նախարար Խեմայիս Ջինաուի հետ։ Նրանք հանգամանալից անդրադարձել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ որպես ֆրանկոֆոն արժեքները կիսող պետությունների միջև համագործակցությունն ապահովող արդյունավետ հարթակի գործունեությանը և մտքեր փոխանակել հաջորդ տարի Թունիսում կայանալիք գագաթաժողովի նախապտարաստական աշխատանքներին։ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ որպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող երկիր՝ Հայաստանը մեծապես կարևորում է ՖՄԿ սերտ համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպայի խորհուրդը: Նա թունիսցի գործընկերոջը ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների, սմարթ զարգացման, ստեղծարար կրթության և նորարարության ոլորտներում Հայաստանի ձեռքբերումները՝ կարևորելով տվյալ ուղղություններով փոխգործակցության ներուժի լիակատար իրացման ուղղությամբ անմիջական շահառուների ներգրավմամբ ծրագրերի իրականացումը:

Դիտվել է՝ 427

Մեկնաբանություններ