«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Նիկոլ Փաշինյան. ԱՄՆ-ը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Նիկոլ Փաշինյան. ԱՄՆ-ը կճանաչի Հայոց ցեղասպանությունը
25.09.2019 | 12:12

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Fox LA-ի թղթակից Էլեքս Մայքլսոնի հետ զրույցում նա ասել է.
«Անխուսափելի է: ԱՄՆ-ը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ես վստահ չեմ, թե կոնկրետ երբ դա կլինի, բայց վստահ եմ, որ դա տեղի կունենա»: Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ Անկախության տոնն այս տարի կայացավ Գյումրիում, քանի որ Գյումրին 2-րդ քաղաքն է Հայաստանում մեծությամբ, իր հնությամբ ու գեղեցկությամբ առանձնանում է, և շատերը ոչ մի անգամ չէին այցելել Գյումրի:
Անդրադառնալով թավշյա, ոչ բռնի հեղափոխությանը՝ Փաշինյանն ընդգծել է, որ դա չի արվել, որ ինքը վարչապետ դառնա: ՀՀ վարչապետի խոսքով՝ տնտեսական առաջընթաց կա երկրում, և դա աստիճանաբար աճում է ամեն ամիս: «Եվ ես հիմա վստահ եմ, որ մենք հաջողության ենք հասնելու մեր տնտեսական հեղափոխության առումով»,-նկատել է նա: Նա ասել է. «Ես ցանկանում եմ Ամերիկայում ավելի շատ մարդկանց տեղեկացնել, թե ինչ է կատարվում Հայաստանում, որովհետև դա ժողովրդավարության հաղթանակն է»,- ասել է վարչապետը:

Դիտվել է՝ 461

Մեկնաբանություններ