«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Կառավարությունը պատրաստվում է արմատական լուծման

Կառավարությունը պատրաստվում է արմատական լուծման
25.09.2019 | 12:30

«Ժամանակը» գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է արմատական լուծման գնալ չօգտագործվող հողատարածքների սեփականատերերի փոփոխության հարցում: Կառավարությունը «Հողային օրենսգրքում» համապատասխան փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ է ներկայացրել, որն առաջիկայում կընդունվի:
Հայաստանի մշակովի հողատարածքների մոտ 45 տոկոսը կամ 200 հազար հա հողատարածք չի մշակվում: Դրա մի մասը չի մշակվում օբյեկտիվ պատճառներով՝ ոռոգման ջրի անհասանելիություն կամ ցածր բերքատվություն, բայց հողերի մի զգալի մասը չի մշակվում, քանի որ դրանց սեփականատերերը տասնյակ տարիներ բացակայում են Հայաստանից ու գուցե երբեք էլ չվերադառնան:


Տարբեր ժամանակահատվածներում փորձ է արվել նման հողատարածքները պետականացնել եւ վաճառել նոր սեփականատերերի, ինչի շնորհիվ դրանք կդառնային մշակովի, բայց դա չի արվել տարբեր պատճառներով: Այժմ կառավարությունը որոշել է ռիսկի դիմել, ինչը պետք է միանշանակ ողջունել»:

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ