Ղրիմի կամրջի երկաթուղային մասի պաշտոնական բացումն ու շահագործումը տեղի կունենա մինչև այս տարվա դեկտեմբեր: Այս մասին տեղեկացնում է ТАСС լրատվական գործակալությունը:
«Շարժակազմի շահագործումը՝ այս տարվա դեկտեմբերին: Մենք կենտրոնացել ենք այդ ժամկետի վրա»,- լրատվամիջոցի հաղորդմամբ՝ ասել է «Ստրոյգազմոտնաժ Մոստ» ընկերության գլխավոր կապալառու Արկադի Ռոտենբերգը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ կամրջի երկաթուղային մասով անցել է առաջին շոգեքարշը: Թեստային երթուղու առաջին ուղևորները ռուսաստանցի լրագրողներն են եղել, ճանապարհորդությունը տևել է մոտ կես ժամ։
Նշենք, որ Ղրիմի կամուրջն ամենաերկարն է Ռուսաստանում ու Եվրոպայում՝ 19 կմ։ Այն իրար է կապում Ղրիմն ու Կրասնոդարի երկրամասը: