«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վերսկսել է աշխատանքը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վերսկսել է աշխատանքը
25.09.2019 | 23:10

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը կեսօրին վերսկսել է աշխատանքը` մի քանի շաբաթ շարունակված հարկադիր պարապուրդից հետո: Միացյալ թագավորության Գերագույն դատարանը երեկ հրապարակեց վճիռը՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի նախաձեռնած սառեցումը օրինական չէր: Խորհրդարանի աշխատանքը վերսկսվել է լարված մթնոլորտում: Դրա հիմնական պատճառը Գլխավոր դատախազ Ջոֆրի Քոքսի հուզական ելույթն էր, որի ընթացքում նա խորհրդարանը անվանել է «մեռած»:

«Այս խորհրդարանը պարզապես խայտառակություն է: Ցանկացած պահի կարող է կառավարությանը անվստահություն հայտնել, սակայն անդամները չափազանց վախկոտ են դրա համար: Պատգամավորները կարող են համաձայնել Համայնքների պալատի լուծարմանը, բայց դրան էլ չեն գնա, քանի որ վախենում են առերեսվել սեփական ընտրազանգվածին», - նշել է Քոքսը:

Դիտվել է՝ 601

Մեկնաբանություններ