«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ժան-Բատիստ Լըմուանի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ժան-Բատիստ Լըմուանի հետ
25.09.2019 | 23:12

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ:
Նրանք անդրադարձել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի: Երկուստեք դրական են գնահատվել Ֆրանսիայի և Հայաստանի միջև բարձր և բարձրագույն մակարդակով պարբերական փոխայցելությունները և շփումները, որ նոր լիցք են հաղորդում արյդունավետ երկխոսության և բազմաոլորտ համագործակցության զարգացմանը։ Հանդիպման օրակարգում էին Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերը։ Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետքարտուղարը կարևորել են համագործակցության իրավական հենք հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է մարդկանց միջև շփումների խթանումը և մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հոկտեմբերին Մոնակոյում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի օրակարգի և հաջորդ տարի Կազմակերպության 50-ամյակին նվիրված միջոցառումների շուրջ։ Նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունն իր նպաստը բերելու ՖՄԿ առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և ֆրանկոֆոն արժեքների տարածման գործում։


Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին տեղեկացրել է օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին և իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիային՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի առնչությամբ:

Դիտվել է՝ 546

Մեկնաբանություններ