ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ գերիների հաջող փոխանակման կապակցությամբ՝ հայտնել է Զելենսկին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ: Նրա խոսքով՝ «Պարոն Լավրովը մոտեցավ, ասաց՝ ցանկանում է ծանոթանալ, և որ իրենք ցանկանում են, որ Դոնբասում պատերազմն ավարտվի, շնորհավորեց գերիների փոխանակման կապակցությամբ»: Զելենսկին հավելել է, որ Լավրովի հետ զրույցի ժամանակ կոչ է արել Ռուսաստանին ավարտել պատերազմն Ուկրաինայի արևելքում: «Ասացի՝ եթե պատրաստ եք, եկեք Դոնբասում ավարտենք պատերազմը»,- հայտնել է Ուկրաինայի նախագահը: