«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարությունում

Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարությունում
26.09.2019 | 13:16

Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության և Գործողությունների ծրագրի նախագիծը բացառապես մշակվել է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ աշխատակազմի ինտենսիվ աշխատանքի արդյունքում՝ հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն ի պատասխան այն հայտարարության, թե Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը Հայաստանում չի մշակվել:


Նշվում է, որ ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել՝
• Կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը,
• Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2013-2022 թվականների գործողությունների ծրագիրը,
• միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից ՀՀ արդարադատության ոլորտի գնահատման զեկույցները (Եվրոպական Միության Արդարադատության մոնիթորինգի ծրագիր, ԹԱՅԵՔՍ գործիքի շրջանակում արդարադատության ոլորտի գնահատման ծրագիր, Եվրոպայի Խորհրդի՝ Դատարաններից օգտվողների բավարարվածության հարցումներ և այլն),
• ՀՀ դատական դեպարտամենտից ստացված վիճակագրական տվյալները, դատավորներից, փաստաբաններից և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից ստացված՝ ոլորտի խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ առաջարկությունները, ինչպես նաև այլ վերաբերելի զեկույցներ, ուսումնասիրություններ և այլ նյութեր:


Վկայակոչված փաստաթուղթը որևէ աղերս չունի Ռազմավարության նախագծի հետ: Հետևապես, Արդարադատության նախարարությունն այս հայտարարությունը համարում է հերթական անպտուղ շահարկումներից մեկը:

Դիտվել է՝ 414

Մեկնաբանություններ