«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Սերգեյ Լավրով. Ռազմաբազա տեղակայելու Բելառուսի մերժումը տհաճ դրվագ է

Սերգեյ Լավրով. Ռազմաբազա տեղակայելու Բելառուսի մերժումը տհաճ դրվագ է
26.09.2019 | 13:18

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տհաճ դրվագ է անվանել ռազմաբազա տեղադրելու Բելառուսի մերժումը։ «Դա իսկապես տհաճ դրվագ է։ Բայց կարևորը ձևը չէ, այլ բովանդակությունը»,-ասել է նա և հստակեցրել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բազմիցս ասել է, որ Մոսկվան 100 տոկոսով Մինսկի դաշնակիցն է։ Լավրովը հավելել է, որ Ռուսաստանը, ինչպես նաև Բելառուսը կիսում է դաշնակից երկրի ոչ բոլոր հայացքները, սակայն «դա ոչինչ չի նշանակում»։

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ