ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինք Վրաստանի մուտք գործելու դեպքում Մոսկվան պատերազմ չի սկսի. «Պատերազմ մենք չենք սկսի, դա ես ձեզ խոստանում եմ»: Սակայն նախարարը հավելել է, որ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները խստորեն կխաթարվեն, կտուժեն հարաբերություններն այն երկրների հետ, որ իրենց գերխնդիր են համարում հյուսիսատլանտյան դաշինքին միանալը։