«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արմեն Աշոտյան. Հուսամ, հաջորդ տարի ՄԱԿ-ում մեր երկրի անունից այլ մարդ կխոսա

Արմեն Աշոտյան. Հուսամ, հաջորդ տարի ՄԱԿ-ում մեր երկրի անունից այլ մարդ կխոսա
26.09.2019 | 22:56

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook- ում գրել է. «1. Նիկոլը այն եզակի ղեկավարներից է, ով ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործեց իր ներքաղաքական օրակարգի համար։ Օրինակ, Թրամպը չի «ֆայմել» իր ելույթում կպնել իր դեմ իմպիչմենտի գործընթաց սկսած դեմոկրատներին։


2. Իշխանափոխությունից 16 ամիս անց Նիկոլը բոլոր առիթներով արդարանում է, որ իշխանափոխությունը չուներ արտաքին հովանավորներ։ Եթե այդ հարցը դեռ ակտուալ է, նշանակում է, որ իրեն կամ չեն հավատում, կամ նա շարունակաբար ստում է։
3. Ի՞նչ է նշանակում Հայոց ցեղասպանության մասին երկու հպանցիկ հիշատակումը, առանց որեւէ բարոյական, քաղաքական կամ իրավական շեշտադրման եւ օրակարգի։ Վե՞րջ, էլ չե՞նք պահանջելու ճանաչում, էլ չե՞նք պայքարելու հետեւանքների վերացման եւ արդարության վերականգման համար։
4. ՄԱԿ-ի ամբիոնից նորից կրկնվեց Նիկոլի՝ Արցախյան կարգավորման անհեթեթ բանաձեւը Արդբեջանի ժողովրդի համար ընդունելի լուծման մասին։ Արդեն պարզ է, որ նրան թվում է, որ ինքը գտել է մի «թույն» լուծում՝ Ալիեւին դեմ տալու եւ ձգձգելու բանակցային գործընթացը։ Ավաղ, այս պարզունակ հնարքը ոչ միայն չի աշխատելու, այլեւ շատ արագ մեզ կանգնեցնելու է նոր վտանգի առջեւ՝ քանդելով նախկին բանակցային կապիտալը, փոխարենը ստեղծելով մեծ ռիսկեր։ Ոչ Ալիեւը, ոչ էլ, ինչն ավելի կարեւոր է, Մինսկի խմբի համանախագահները այս դատարկաբանության թակարդը չեն ընկնելու։
5. Լավ է, որ 2016-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան անվանեցիր անհաջող փորձ՝ փաստելով, որ մենք հաղթել ենք Ապրիլյան պատերազմում։ Որոշ թրաշամանուկներիդ ասա, որ անկախ սեռից, դա իրենց ականջներին օղ անեն։
Հ.Գ. Մի խոսքով, դու հեչ մարդամեջ հանելու բան չես։ Հուսամ, հաջորդ տարի ՄԱԿ-ում մեր երկրի անունից այլ մարդ կխոսա»:

Դիտվել է՝ 291

Մեկնաբանություններ