«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Նյու Յորքում կայացել է Հայաստան, Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում

Նյու Յորքում կայացել է Հայաստան, Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում
26.09.2019 | 22:58

Երեկ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում եղել է եռակողմ հանդիպում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոլաոս Դենդիասի միջև: Նրանք ընդգծել են, որ հանդիպումը ևս մեկ լավ առիթ է քննարկելու օրակարգային հարցերի լայն շրջանակ և նախանշելու Կիպրոս-Հայաստան-Հունաստան եռակողմ գործընկերության հետագա շրջանակները: Կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ երկխոսության և համագործակցության շնորհիվ հասնելու պատմական ամուր կապերով միահյուսված երեք ժողովուրդների ընդհանուր նպատակների և նախաձեռնությունների կյանքի կոչմանը: Նախարարները կարևորել են 2020-ին Երևանում Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթաժողովը և նախանշել նախապատրաստման աշխատանքները։


Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցեր։ Կիպրոսի և Հունաստանի ԱԳ նախարարները վերահաստատել են իրենց երկրների աջակցությունը Հայաստանին՝ ամրապնդելու ԵՄ-ի հետ հարաբերությունները ինչպես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, այնպես էլ Արևելյան գործընկերության շրջանակներում: Մնացականյանը նշել է, որ Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ որպես կարևոր գործիք մարդկանց միջև շփումների և կապերի խթանման գործում:


ՀՀ արտգործնախարարը Նյու Յորքում նաև ելույթ է ունեցել «Տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպությունների հետ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման նպատակով. ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի ներդրումը ահաբեկչության սպառնալիքի դիմագրավման գործում» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը՝ մասնավորապես հայտարարելով, որ «Հայաստանը շարունակում է հաստատապես հանձնառու մնալ ահաբեկչության դեմ պայքարին և ակտիվորեն ընդգրկված է այդ ուղղությամբ իրականացվող միջազգային և տարածաշրջանային գործողություններում»։

Դիտվել է՝ 353

Մեկնաբանություններ