«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը սահմանել 68 հազար դրամ

Կառավարությունն առաջարկում է նվազագույն աշխատավարձը սահմանել 68 հազար դրամ
26.09.2019 | 23:00

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Նարեկ Զեյնալյանի և Բաբկեն Թունյանի հեղինակած «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծով առաջարկվում է նվազագույն աշխատավարձի չափը՝ 55 000 դրամի փոխարեն սահմանել 63 000 դրամ: «Մեր առաջարկից հետո կառավարությունը հանդես եկավ այլ առաջարկով՝ 63 000 դրամի փոխարեն նվազագույն աշխատավարձը դարձնել 68 000 դրամ», - ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց Վարազդատ Կարապետյանը: Հարցով հարակից զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արմեն Ուդումյանը նշեց, որ ուժի մեջ մտնելու դեպքում օրենքը կգործի 2020-ից. «Ստացվում է, որ 5 տարի արդեն նվազագույն աշխատավարձի բարձրացում չենք ունեցել», - ասաց նա:
Բաբկեն Թունյանը նկատեց, որ իրենք սահմանել են 63 000, ոչ թե 68000, որովհետև 68000 ժամանակ բազային աշխատավարձի խնդիր է առաջանում.


«Որքանո՞վ է 68 000 ընդունելի բիզնեսի համար, և պետբյուջեի լրացուցիչ ծախսն ինչքա՞ն է կազմելու», - հետաքրքրվեց Թունյանը: Ուդումյանն ասաց, որ 68 000 դրամի դեպքում, պետբյուջեի վրա բեռը կկազմի 9 միլիարդ 734 մլն 400 հազար դրամ, իսկ 63-ի դեպում՝ 7 մլրդ 366 մլն 809 հազար դրամ: Ուդումյանը շեշտեց՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը բերելու է միջին աշխատավարձի աճի:

Դիտվել է՝ 377

Մեկնաբանություններ