ՌԴ կառավարությունը առաջիկայում մարդասիրական ծրագրերի իրագործման համար Հայաստանին 20 միլիոն դոլար անհատույց հատկացնելու որոշում կընդունի՝ տեղեկացնում է Հայաստանում ՌԴ դեսպանատունը: Դեսպանատան ֆեյսբուքյան էջում հայտնում են. «ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագրի հիմնադրամի միջոցով կայուն դպրոցական սննդի համակարգ ստեղծելու համար մինչև 18 մլն դոլար կհատկացվի։ Այս նախաձեռնության շրջանակում 2016-2019թթ. ընթացքում հատկացվել է ավելի քան 20 մլն դոլար։ Եվս մոտ 2,8 միլիոն դոլար կտրամադրվի ՄԱԿ Զարգացման ծրագրին` ուղղված Գեղարքունիքի և Վայոց Ձորի սահմանամերձ մարզերում ներառական տնտեսական զարգացման աջակցությանը։ Ռուսաստանը ֆինանսավորում է նաև ՄԱԿ մի շարք այլ ծրագրեր, որոնց կարող եք ծանոթանալ ինֆոգրաֆիկայում»: