«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ֆրանսիայի Ազգային ժողովը լռության րոպեով հարգել է Ժակ Շիրակի հիշատակը

Ֆրանսիայի Ազգային ժողովը լռության րոպեով հարգել է Ժակ Շիրակի հիշատակը
26.09.2019 | 23:04

Ֆրանսիայի Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգել է նախկին նախագահ Ժակ Շիրակի հիշատակը: Շիրակը կյանքից հեռացել Է սեպտեմբերի 26-ի առավոտյան իր հարազատների շրջապատում: Նախկին նախագահը 86 տարեկան Էր: «Ձեզ խնդրում եմ լռության րոպեով հարգել Ժակ Շիրակի հիշատակը»,- ասել Է Ազգային ժողովի խոսնակ Ռիշար Ֆեռանը:
Ժակ Շիրակը ծնվել է1932-ի նոյեմբերի 29-ին Փարիզում խոշոր բանկիրի ընտանիքում: Կրթություն է ստացել Փարիզի պոլիտեխնիկական գիտությունների ինստիտուտում: Շիրակը Ֆրանսիայի նախագահ է դարձել 1995-ին:


Անցնելով իշխանության գլուխ՝ նա սկսել է ընդգրկուն սոցիալական վերափոխումների: 2002 թվականին Շիրակը վերստին հաղթել է նախագահական ընտրություններում: 2007-ի մարտին երկրորդ ժամկետի ավարտից հետո Շիրակն աջակցություն Է ցույց տվել ԱԳ նախկին նախարար Նիկոլա Սարկոզիին:

Դիտվել է՝ 342

Մեկնաբանություններ