«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

«Գոլդեն Փելիս» հյուրանոցը որպես նվիրատվություն անցավ ՀՀ կառավարությանը

«Գոլդեն Փելիս» հյուրանոցը որպես նվիրատվություն անցավ ՀՀ կառավարությանը
26.09.2019 | 23:06

«Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊԸ սեփականություն հանդիսացող գույքը՝ որպես նվիրատվություն, անցավ ՀՀ կառավարությանը՝ որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ-ին որպես նվիրատվություն ընդունել 7 մլրդ 535 մլն 889 հազար դրամ գնահատված շուկայական արժեքով Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի 19 758 քառ. մետր մակերեսով շենք շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը, շինությունների ներսում շարժական գույքը որպես նվիրատվություն ընդունելու հարցը։

«Նախագծով սահմանվում է նաև, որ գույքը պետք է ամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում պետության կարիքների համար շահագործելու։ Հաշվի առնելով, որ հյուրանոցում կա 3257 միավոր շարժական գույք, որի շուկայական արժեքը ավելի քան 313 մլն դրամ է, իսկ պետական գույքի կոմիտեին գույքի պահպանման համար միջոցներ հատկացված չեն բյուջեից, նախատեսվում է գույքի պահպանությունը հանձնարարել ՀՀ ոստիկանությանը՝ մինչև ՀՀ կառավարության կողմից գույքի տնօրինման վերաբերյալ հետագա որոշման կայացումը»,- ասաց Պապիկյանը։


Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ասաց, որ կոմիտեին արդեն ներկայացվել են մի քանի դիմումներ։ «Կան հետաքրքրվողներ, և ձեր հանձնարարականի դեպքում, պարոն փոխվարչապետ, մենք հնարավորինս արագ կարող ենք կայացնել նաև հրապարակային սակարկությունների միջոցով նշված գույքն օտարելու նախագիծը»,- ասաց Բաբայանը։ Ըստ նրա՝ ամսական վեց միլիոն դրամ կպահանջվի, որ ոստիկանությունն իրականացնի այս գույքի պահպանման աշխատանքները։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դիմեց ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարին․ «Պարոն Սարգսյան, տանկերո՞վ ենք պահպանելու այս գույքը, եթե էդքան գումար ա անհրաժեշտ ամսական»։ Ոստիկանապետն ասաց, որ հաշվարկվել է՝ տարեկան շուրջ 77 մլն դրամ կպահանջվի այսօրինակ գույքի պահպանության համար։ Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց։


Հյուրանոցը պատկանում էր մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին:

Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ