Ստամբուլում տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ, կան ավերածություններ: Քաղաքում խուճապ է եղել: Իշխանությունների կարգադրությամբ որոշ հիմնարկների աշխատակիցների և ուսումնական հաստատությունների աշակերտներին տարհանել են: Ստամբուլի Ավչիլարի շրջանի մզկիթն ավերվել է:
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Թվիթերի էջում հայտնել է, որ զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան: