«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Վաշինգտոնը ցանկանում է, որ Դելին վերացնի սահմանափակումները Քաշմիրի նկատմամբ

Վաշինգտոնը ցանկանում է, որ Դելին վերացնի սահմանափակումները Քաշմիրի նկատմամբ
27.09.2019 | 12:00

ԱՄՆ-ը ցանկանում է, որ Հնդկաստանը արագ վերացնի սահմանափակումները Քաշմիրի՝ իր վերահսկած հատվածի նկատմամբ։
Հարավային Ասիայի գծով Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Էլիս Վելսը երեկ լրագրողներին ասել է, թե ԱՄՆ-ը հույս ունի, որ սահմանափակումները կվերացվեն և կալանավորված անձինք ազատ կարձակվեն հնարավորինս շուտ։ Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել, եթե կողմերը դիմեն: Դոնալդ Թրամփը հանդիպել է թե Հնդկաստանի, թե Պակիստանի վարչապետերին և բազմիցս առաջարկել իր օգնությունը որպես միջնորդ։

Դիտվել է՝ 398

Մեկնաբանություններ