«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Քրեական գործերի տեղատարափ է սպասվում

Քրեական գործերի տեղատարափ է սպասվում
27.09.2019 | 12:09

«Հրապարակը» գրում է. «Տեղեկություններ կան, որ առաջիկայում քրեական գործերի տեղատարափ է սպասվում։ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը սուրն առնելու է ու ընկնի նախկինների հետևից, բայց նպատակը ոչ այնքան նախկիններին բանտերը լցնելն է, դրա համար բավարար ապացույցներ էլ չկան, այլ նրանցից գումար կորզելը, կուլակաթափ անելը, որի մասին վարչապետը հայտարարեց ԱՄՆ այցի ընթացքում, թե բոլոր նախկինները վերադառնալու են 98-ի կարգավիճակին։ Սա նաև «թավիշից» դժգոհողներին բավարարելու համար է արվում»:

Դիտվել է՝ 416

Մեկնաբանություններ