«Ժամանակը» գրում է, որ Հայաստանի իշխանությունների Իսրայելում դեսպանատուն բացելու որոշումը լուրջ դժգոհություն է առաջացրել Միջին Արևելքի հայկական գաղթօջախներում, հատկապես Լիբանանում և Սիրիայում, Իրանում, որոնք փաստացի պատերազմական դրության մեջ են Իսրայելի հետ: Այդ երկրների հայկական համայնքները մտահոգություն ունեն, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է փոխել այդ երկրների իշխանությունների դրական վերաբերմունքը հայկական համայնքների նկատմամբ: Հիմա տեղի հայկական կուսակցությունները և համայնքային կազմակերպությունները խորհրդակցություններ են անցկացնում, թե ինչպես արձագանքեն նոր իրողությանը: