ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի շրջանակում՝ սեպտեմբերի 26-ին, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը, որը նախաձեռնվել և հյուրընկալվել է կառույցում Հունաստանի նախագահության կողմից: Քննարկվել են կառույցի շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր: Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները ՍԾՏՀԿ շրջանակում տարածաշրջանային համագործակցությանը ՝ առանձնակի կարևորելով կառույցի արդյունավետության բարձրացումը: Նա կարևորել է տարածաշրջանում կազմակերպության կանոնադրությամբ նախանշված առաջնահերթությունների իրագործման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը: