«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Կարևոր խնդիրների լուծումը՝ կառավարության ուշադրության կենտրոնում

Կարևոր խնդիրների լուծումը՝ կառավարության ուշադրության կենտրոնում
27.09.2019 | 12:21

«Ժողովուրդը» գրում է․ «Որքան էլ քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում պնդում են, թե իշխող թիմը մեկուկես տարում ձեռքբերումներ չի ունեցել, դրական ուղղությամբ զարգացման միտումն, այնուամենայնիվ, շատ ոլորտներում հնարավոր չէ չնկատել: Հենց երեկ կառավարությունն ականջալուր եղավ արտակարգ իրավիճակներում աշխատողների դժգոհությանը: Կրակի, հրդեհի, ցրտի ու ծայրահեղ այլ պայմաններում աշխատողների վարձատրությունն այժմ 85-90 հազ. դրամ է, գործադիրի որոշմամբ կավելանա 29 տոկոսով` դառնալով 130 հազ. դրամ:


Ֆինանսական աջակցության ավետիս մայրերն էլ ունեցան. եկող տարվանից առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 6 անգամ կավելանա` 50 հազ. դրամից դառնալով 300 հազ. դրամ: 41 տոկոսով էլ կավելանա աշխատող մայրերի ամսական նպաստը 18 հազ.-ից դառնալով 25 հազ. 500 դրամ: Ցածր աշխատավարձերը մեր երկրում հիմնական դժգոհության պատճառ միշտ են եղել: Եվ թերևս հենց այդ պատճառով է այս խնդիրը կառավարության ուշադրության առաջնագծում: Նկատենք, որ բազմաթիվ ոլորտներում են աշխատավարձերի բարձրացումներ եղել: Կառավարության որոշմամբ 2019թ. հունիսի 1-ից բանակի զինծառայողների ամսական վարձատրության չափն արդեն ավելացել է մինչև 32,6 տոկոսով: 10 տոկոսով բարձրացել են ուսուցիչների աշխատավարձերը, գալիք տարվա հենց սկզբից 10 տոկոսով կավելանան նաև բոլոր կենսաթոշակները: Կառավարությունը հավանություն է տվել նվազագույն աշխատավարձի շեմը 55 հազար դրամից 68 հազար դրամ բարձրացնելու օրենքի նախագծին, որի փոփոխությունները վերաբերելու են մասնավոր ոլորտի 45 հազ. և պետական ոլորտի 35 հազար աշխատողների: Աշխատավարձի ֆոնդում այս դրական տեղաշարժից բացի ակնհայտ են նաև ձեռքբերումները տնտեսության, արդյունաբերության ու այլ ոլորտներում»:

Դիտվել է՝ 442

Մեկնաբանություններ