«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Շվեյցարիայի նվերը հանրային ռադիոյին

Շվեյցարիայի նվերը հանրային ռադիոյին
27.09.2019 | 13:52

Հայաստանի հանրային ռադիոն և Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունը ստորագրել են տեխնիկական համագործակցության ծրագրի ամփոփագիրը:
Այս ծրագիրը մեծ դեր ունեցավ հայկական երաժշտական ավանդույթի պատմական հիշողությունը պահպանելու հարցում:


Այս մասին տեղեկանում ենք Հանրային ռադիոյի մամուլի ծառայությունից:
Ծրագրի շրջանակներում Շվեյցարիայից ժամանած մասնագետները կարգաբերել և վերանորոգել են Հանրային ռադիոյի կողմից օգտագործվող շվեյցարական աշխարհահռչակ «Շտուդեռ» մակնիշի ժապավենային նվագարկիչները, որոնք օգտագործվում են ռադիոյի ֆոնդային ձայնագրությունները թվայնացնելու համար:
«Շտուդեռ» տիպի նվագարկիչները լավագույնն են աշխարհում, սակայն, քանի որ այլևս չեն արտադրվում, դրանց սպասարկումը չափազանց բարդ է: Հանրային ռադիոն ունի 6 այդպիսի նվագարկիչ, որոնցից աշխատում էր միայն 3-ը:
Շվեյցարացի մասնագետների ջանքերի շնորհիվ ներկայում 6-ն էլ կատարյալ վիճակում են, ինչի արդյունքում ժապավենային արխվի թվայնացման արտադրողականությունը կրկնապատկվել է: Կարգաբերման աշխատանքները անձամբ անցկացրել է «Շտուդեռ» գործարանի ինժեներ Յոհակիմ Յունգսթը և Յուրգ Շոպերը՝ «ՇՈՊԵՐ ԷյՋի Վինթերտուր» ընկերությունից (Schopper AG Winterthur):


Շվեյցարիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ այս ծրագրի իրականացումը անհնար էր պատկերացնել առանց Տկն. Սյուզան Ռիբիցկի Վարգայի մեծ նվիրատվության, ի հիշատակ իր հոր՝ մաեստրո Տիբոր Վարգայի:
Հանրային ռադիոյի ձայնադարանում այժմ պահպանվում է ավելի քան 150 հազար ժամ տևողությամբ մոտ 100 հազար հեղինակային, երաժշտական կատարում, գրական-գեղարվեստական հաղորդումներ, ռադիոբեմականացումներ։
Ֆոնդում պահպանվել են ոչ միայն հայերեն, ռուսերեն, այլ նաև քրդերեն, եզդիերեն, ադրբեջաներեն, արաբերեն ձայնագրություններ, երգ-երաժշտություն, մշակութային, մանկական հաղորդումներ, ռադիոբեմադրություններ, հայ մեծերի ելույթներ, հարցազրույցներ և արխիվային այլ նյութեր:


Ոսկե ֆոնդի թվայնացված հարուստ արխիվը հասանելի է նաև armradioarchive.am կայքի շնորհիվ:
Ամփոփագիրը ստորագրող կողմերը՝Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյան, Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սթեֆանո Լազզարոտտո:

Դիտվել է՝ 742

Մեկնաբանություններ