«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Հակասական հայտարարություններ

Հակասական հայտարարություններ
28.09.2019 | 00:36

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում եվրոպական երկրների հետ բանակցությունների ժամանակ առաջարկել է վերացնել Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները՝ նշված է Իրանի նախագահի կայքում:
«Բանակցությունների մեկ այլ թեմա էր, թե որ պատժամիջոցները պետք է չեղարկվեն, իսկ ամերիկացիներն ասացին, որ կչեղարկեն բոլոր պատժամիջոցները: Բայց նրանց առաջարկածը մեզ համար ընդունելի տարբերակով չէր»,- աել է Ռոհանին: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մերժում է հանդիպման դիմաց պատժամիջոցները չեղարկելու Իրանի առաջարկը: «Իրանը ցանկանում էր, որ ես չեղյալ հայտարարեմ նրանց նկատմամբ պատժամիջոցները՝ հանդիպման անցկացման դիմաց: Ես ասացի, իհարկե, ոչ,- գրել է Թրամփը Twitter-ում:


Ըստ BBC- ի, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան նախազգուշացրել են Իրանին, որ միջուկային համաձայնագրի հետագա խախտման դեպքում ԵՄ անդամները դուրս կգան համաձայնագրից: Երկրները հատուկ ընթացակարգ կսկսեն փաստաթղթի հետագա խախտման դեպքում պայմանագրից դուրս գալու հետ կապված վեճերը լուծելու համար:
Թեհրանը պատրաստ է «թեկուզ մեկ ժամից» միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունների սեղանի շուրջ նստել «5+1» ձեւաչափով, որտեղ կլինի ԱՄՆ-ը, բայց Վաշինգտոնը նախ պետք է վերացնի պատժամիջոցները՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին: «Մենք քանիցս մերժել ենք (ԱՄՆ-ի և Իրանի նախագահների միջև) բանակցությունները: Եթե բանակցությունները կայանան, կլինեն «5+1» ձեւաչափով»,-ասել է Ռուհանին: «Մենք բացեիբաց ասում էինք, որ պատրաստ ենք բանակցություններ վարել, բայց ոչ պատժամիջոցների ու ճնշումների պայմաններում: Ինձ հարցնում էին՝ երբ եք դուք պատրաստ դա անել, ես պատասխանում էի՝ թեկուզ մեկ ժամից պատրաստ կլինեմ մասնակցել «5+1» խմբի նիստին, բայց սկզբում դուք ճիշտ մթնոլորտ ստեղծեք»,- հավելել է Իրանի նախագահը:

Դիտվել է՝ 441

Մեկնաբանություններ