«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Լուկաշենկո․ Բելառուսը անկախ պետություն է և կշարունակի ամրապնդել իր ինքնիշխանությունը

Լուկաշենկո․ Բելառուսը անկախ պետություն է և կշարունակի ամրապնդել իր ինքնիշխանությունը
28.09.2019 | 00:38

«Բելառուսը անկախ պետություն է և կշարունակի ամրապնդել իր ինքնիշխանությունը, ինչ գնով էլ լինի», - երեկ ուկրաինացի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Համոզված վճռականությամբ հերքելով Ռուսաստանի հետ միավորվելու մասին վերջերս առավել հաճախ հնչող պնդումները՝ Լուկաշենկոն խոստովանել է, որ այդպիսի մտահոգություն նաև ինքն է ունեցել և ստիպված է եղել ուղիղ հարց բարձրացրել Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ: «Ես ձեզ համար հիմա մի գաղտնիք կբացեմ, երբ մենք Վլադիմիր Պուտինի հետ քննարկում էինք այդ պրոբլեմը, ի դեպ, ես էի հարցը բարձրացրել, և նրան հենց ուղիղ տեքստով ասացի՝ «եթե կարծում ես, թե մենք կարող ենք մտնել Ռուսաստանի կազմի մեջ կամ ինչ-որ կերպ միավորվել Ռուսաստանի Դաշնության հետ և դառնալ մեկ պետություն, հանիր այդ միտքը գլխիցդ», - պատմել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոյի այս հայտարարություններից շաբաթներ առաջ ռուսական «Կոմերսանտ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հրապարակել էր Ռուսաստանի և Բելառուսի տնտեսական ինտեգրման ծրագիրը, պնդելով, թե սեպտեմբերի սկզբին երկու երկրների վարչապետներն արդեն իսկ դրա շուրջ համաձայնության են եկել: Ըստ այդ փաստաթղթի, առաջիկա տարիներին Բելառուսի ու Ռուսաստանի տնտեսությունների մի շարք ոլորտներ, այդ թվում՝ հարկայինն ու մաքսայինը, ամբողջությամբ միավորվելու են, ձևավորվելու են բանկային և էներգետիկ ոլորտները կարգավորող միասնական մարմիններ: «Տնտեսությունների մակարդակում, փաստորեն, գործ ունենք համադաշնային պետության ստեղծման հետ», - գրել էր մոսկովյան պարբերականը: Լուկաշենկոն երեկ պնդել է՝ անկախությունից մեկ թիզ անգամ չի զիջի: «Ինձ կշտամբում են, թե իբր մտադիր եմ հանձնել երկրի ինքինշխանությունը: Լիակատար անհեթեթություն: Ինչ է, ես 25 տարի նախագահել եմ, որ պաշտոնավարման 26-րդ տարում խա՞չ քաշեմ Բելառուսի անկախության վրա», - տարակուսել է նա: Խոսելով ուկրաինացի լրագրողների հետ, Բելառուսի նախագահը պնդել է՝ ուզում է բարելավել հարաբերությունները Արևմուտքի հետ՝ դա դուր կգա Ռուսաստանին, թե ոչ: «Մենք նրանց հարց ենք տալիս՝ իսկ ինչո՞ւ է ձեզ մտահոգում, ասենք, մեր երկխոսությունը եվրոպացիների հետ: Ի՞նչն է խնդիրը, եթե դուք ինքներդ եք գնում, խնդրում, որ բարելավեք հարաբերությունները, քանի որ հիմքում տնտեսությունն է և առևտրային հարաբերությունները: Կամ էլ՝ ԱՄՆ-ի հետ... Մենք ամերիկյան պատժամիջոցների տակ էինք, և ոչ միայն ամերիկյան, Ռուսաստանը, սակայն, այդ ժամանակ գրկախառնված համագործակցում էր ԱՄՆ-ի հետ», - հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Սեպտեմբերի սկզբին Վաշինգտոնն ու Մինսկը հայտարարել էին, թե մտադիր են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները 11-ամյա դադարից հետո: «Որպես հարաբերությունների նորմալացման հաջորդ քայլ ԱՄՆ-ը պատրաստ է դեսպաններ փոխանակել», - ժամանելով Բելառուս՝ հայտարարել էր փոխպետքարտուղար Դեյվիդ Հեյլը:

Դիտվել է՝ 454

Մեկնաբանություններ