«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Անդրեա Վիկտորին․ ԵՄ-ն հետևելու է Հայաստանում դատական համակարգի բարեփոխմանը

Անդրեա Վիկտորին․ ԵՄ-ն հետևելու է Հայաստանում դատական համակարգի բարեփոխմանը
28.09.2019 | 00:39

«Եթե Եվրամիությունը դատական համակարգի բարեփոխումներում խնդիր տեսնի, ուղիղ կհայտնի այդ մասին», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Նա չցանկացավ մեկնաբանել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը և շրջանառության մեջ դրված՝ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու որոշման նախագիծը:


Վիկտորինը Հայաստանում առաջին անգամ չէ դիվանագիտական առաքելություն է ղեկավարում՝ նա 2007-2009-ին եղել է Հայաստանում Գերմանիայի դեսպանը։
«Շատ տպավորիչ է և մենք ողջունում ենք այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը կայուն կամք է դրսևորում դատական բարեփոխումներ իրականացնելու համար: Թույլ տվեք ասել, որ դուք շատ բարդ գործընթացում եք գտնվում և անդրադառնում եք ամենաբարդ հարցերից մեկին: Ես 10 տարի առաջ եմ տեսել, թե ինչ է նշանակում, երբ հասարակ քաղաքացին վստահություն չունի դատական համակարգի նկատմամբ: Ես մեծ հանձնառություն եմ տեսնում կառավարության կողմից ռազմավարությանը և դրանից բխող գործողությունների ծրագրին ընթացք տալու ուղղությամբ և նորից ուզում եմ ընդգծել՝ եկեք նայենք գործընթացին դրական առումով», - ասաց դեսպան Անդրեա Վիկտորինը:

Դիտվել է՝ 518

Մեկնաբանություններ