«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում

Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում
28.09.2019 | 00:41

«2019թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ ունեցել ենք 7.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, ինչը նշանակում է՝ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում», - այսօր Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Օգոստոսի արդյունքներով՝ 2019 թվականի տարեկան ցուցանիշները հետևյալն են. տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 7 տոկոս, արդյունաբերության աճ՝ 9.5 տոկոս, շինարարության աճ՝ 4.4 տոկոս, առևտրի շրջանառության աճ՝ 9 տոկոս, ծառայությունների աճ՝ 15.5 տոկոս, միջին ամսական աշխատավարձի աճ՝ 5.7 տոկոս, արտահանման աճ՝ 4.6 տոկոս», - մանրամասնում է վարչապետը՝ հավելելով, որ «օգոստոսին ոչ միայն գնաճ չենք ունեցել, այլև արձանագրվել է որոշակի գնանկում»: «Ընդհանուր առմամբ Հայաստանը շարունակում է գտնվել ցածր գնաճային ցուցանիշների տիրույթում», - ընդգծում է Փաշինյանը: «Սրանք բավականին լավ ցուցանիշներ են և բոլորիս պետք է քաջալերեն՝ ավելի լավ աշխատանքի», - ամփոփում է վարչապետը:

Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ