«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Մոգերինիի հետ

Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Մոգերինիի հետ
28.09.2019 | 00:42

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքների նպատակով Նյու Յորքում գտնվող Ագ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ հանդիպել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Մնացականյանն իր երախտագիտությունն է հայտնել Մոգերինիին՝ գործունեության ընթացքում ցուցաբերած աջակցության և համագործակցության համար: Նրանք քննարկել են Հայաստան-Եվրամիություն օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերն արժևորել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես ընդհանուր կարևոր ձեռքբերում, և գնահատել են փաստաթղթի դերը՝ որպես ԵՄ-ի կողմից Հայաստանում մեկնարկած բարեփոխումներին աջակցելու, ԵՄ-ի հետ փոխգործակցությունն ընդլայնելու կարևոր գործիք: Զորհրաբ Մնացականյանն ընդգծել է մարդկանց միջև շփումների խթանման և ԵՄ երկրների մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի առաջնահերթությունը հայկական կողմի համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Արևելյան գործընկերության տասնամյակի և նախաձեռնության ապագա տեսլականի շուրջ: Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանի համար Արևելյան գործընկերությունը ոչ թե ԵՄ երկրների հետ հարևանության ձևաչափ է, այլ աշխարհագրորեն Եվրոպայի արևելյան մասում գտնվող երկրների հետ համագործակցության հարթակ՝ հիմնված եվրոպական ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա: Նա և ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանը գործընկերոջը տեղեկացրել է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումների և սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին:

Դիտվել է՝ 530

Մեկնաբանություններ