«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ալեքսանդր Սարգսյանը վերականգնել է Վլադիմիր Գասպարյանի և այլ պաշտոնատար անձանց պատճառած վնասը

Ալեքսանդր Սարգսյանը վերականգնել է Վլադիմիր Գասպարյանի և այլ պաշտոնատար անձանց պատճառած վնասը
28.09.2019 | 13:38

«Նախաքննության ընթացքում ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի կողմից ամբողջությամբ՝ 54.790.433 դրամի չափով, վերականգնվել է Վլադիմիր Գասպարյանի և այլ պաշտոնատար անձանց հանցավոր գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը»՝ տեղեկացրել է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը: Սեպտեմբերի 18-ին Քննչական կոմիտեն իշխանությունը չարաշահելու մեղադրանք էր առաջադրել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Ըստ մեղադրանքի, Գասպարյանը 1997-2011-ին, երբ ռազմական ոստիկանութան պետն էր, այնուհետև ՊՆ փոխնախարար, տեղյակ է եղել, որ ՊՆ զորամասի 3 զինծառայողներ՝ Նելսոն Սարոյանը, Արմեն Մովսեսյանը և Խաչիկ Բադեյանը 2001, 2004, և 2009 թվականներից զորամասում հրամանագրված են եղել որպես ռազմական ոստիկան, բայց նշանակման օրվանից չեն ներկայացել զինծառայության: Դրա փոխարեն կատարել են այլ աշխատանք՝ նրանցից մեկն աշխատել է որպես Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Լյովա Սարգսյանի վարորդ, իսկ երկուսը՝ մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներ։ Երեք զինծառայողներն այս գործով որպես վկա են անցնում։


Քննչական կոմիտեն հայտնում է, որ Վլադիմիր Գասպարյանը Սարգսյանների բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար է չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները և թույլ է տվել իր աշխատողներին կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ:

Դիտվել է՝ 573

Մեկնաբանություններ