«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Լավրովի և Պոմպեոյի` Նյու Յորքի հանդիպման գլխավոր թեմաները

Լավրովի և Պոմպեոյի` Նյու Յորքի հանդիպման գլխավոր թեմաները
28.09.2019 | 13:40

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Նյու Յորքում քննարկել են հարցերի լայն շրջանակ, այղ թվում՝ երկկողմ հարաբերությունների կարգավորումը, գրում է ria.ru-ն: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նրանք խոսել են Ուկրաինայում, Կորեական թերակղզում, Աֆղանստանում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հեռանկարների մասին: Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ «Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ ամենատարբեր ոլորտներում երկխոսության համար, սակայն կառուցողական համագործակցությունը հնարավոր է միայն միմյանց շահերը հարգելու պայմաններում»: Լավրովը Պոմպեոին նաև մատնանշել է «Մոսկվայի վրա պատժամիջոցների և ցանկացած այլ ճնշման փորձերի ապարդյուն լինելը»՝ դա միայն խաթարում է փոխգործակցության հեռանկարները: Լավրովը պետքարտուղարի ուշադրությունը հրավիրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար ռուսական պատվիրակության մի քանի անդամների այցագրեր չառաջադրելու անընդունելիության վրա:
Լավրովի և Պոմպեոյի հանդիպումը տևել էր մեկ ժամ, մամուլի համար փակ ձևաչափով. Լավրովն ու Պոմպեոն ձեռնպահ էին մնացել մամուլի համար մեկնաբանություններից:

Դիտվել է՝ 544

Մեկնաբանություններ