Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ հանձնակատար Կուրտ Վոլկերը հրաժարական է տվել՝ հաղորդում է CNN-ը։ Դա տեղի է ունեցել բողոքի հրապարակվելուց մեկ օր անց, որը վերաբերվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու զրույցին։ Բողոքում հիշատակվել է Վոլկերի անունը։ ԱՄՆ պետքարտուղարությունը դեռ չի մեկնաբանել իրավիճակը։