«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

«Կոֆե»-ին միայն հայերն են սուրճ անվանում, ինչո՞ւ

«Կոֆե»-ին միայն հայերն են սուրճ անվանում, ինչո՞ւ
28.09.2019 | 21:32

Գրեթե բոլորիս սիրելի ու անբաժան ըմպելիքը՝ սուրճը, ըստ տարբեր վարկածների՝ հայտնաբերվել ու օգտագործվել է դեռևս մ.թ.ա. 850-ականներին: Ասում են, թե առաջին անգամ այն հայտնաբերվել է Եթովպիայում, սկզբում օգտագործվել է հում՝ միայն հատիկները:

Ամբողջ աշխարհին «կոֆե» անվանումով հայտնի ըմպելիքը մեզ մոտ «սուրճ» անունն ունի: Իհարկե, այդպես շատ ավելի գեղեցիկ է հնչում, բայց հարց է, թե ինչո՞ւ հենց սուրճ: Պարզվում է՝ սուրճ խմելու ժամանակ արտաբերվում են «ս», «ր», «ճ» հնչյուններն, ու հենց այդտեղից էլ սուրճ անունը:
Ինչ վերաբերում է «կոֆե»-ին, ապա այն կապվում է Եթովպիայի Կաֆֆա շրջանի հետ, որը համարվում է այս ըմպելիքի հայրենիքը: Մեկ այլ տեսակետի համաձայն՝ բառն առաջացել է արաբական «կավա»՝ թարմացնող բառից:

Դիտվել է՝ 2485

Մեկնաբանություններ