«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ելիսեյան պալատի ցավակցությունների գրքում Ժակ Շիրակի հիշատակին գրառում է կատարել 3800 մարդ

Ելիսեյան պալատի ցավակցությունների գրքում Ժակ Շիրակի հիշատակին գրառում է կատարել 3800 մարդ
28.09.2019 | 21:59

Ելիսեյան պալատում բացված ցավակցությունների գրքում Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հիշատակին գրառում է կատարել 3800 մարդ, հայտնում է BFMTV հեռուստաալիքը: Ժակ Շիրակը կյանքից հեռացել է հինգշաբթի, 86 տարեկանում, հարազատների շրջապատում: Նա կհուղարկավորվի Փարիզի Մոնպարնասի գերեզմանատանը՝ իր ավագ դստեր կողքին: Ցավակցությունների գիրքը բացվել է հինգշաբթի երեկոյան: Գրվել է 600 էջ: Ցավակցությունների գրքեր են բացվել Փարիզի քաղաքապետարանում և այլ քաղաքներում:

Դիտվել է՝ 953

Մեկնաբանություններ