85 տարեկանում Մոսկվայում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Լենկոմ թատրոնի ռեժիսոր Մարկ Զախարովը։ Թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերն ասել է. «Մարկ Անատոլևիչ Զախարովն այսօր վախճանվել է երկարատև հիվանդությունից հետո։ Մահացել է վերջին մոհիկանը»: Մարկ Զախարովը ծնվել է 1933-ի հոկտեմբերի 13-ին Մոսկվայում։ 1973-ին նշանակվել է Լենինյան կոմսոմոլի անվան մոսկովյան թատրոնի (1990թ-ին՝ Լենկոմ) գեղարվեստական ղեկավար։ 45 տարվա ընթացքում լեգենդար թատերական ռեժիսորը բեմադրել է ավելի քան 40 ներկայացում։ Զախարովը նկարահանել է նաև «12 աթոռ», «Սովորական հրաշք», «Այդ նույն Մյունհաուզենը», ՙՍիրո բանաձև՚ և այլ ֆիլմեր։