Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ու Սինգապուրը պետք է համագործակցեն, այստեղ հսկայական պոտենցիալ կա, Սիգապուրի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր փոխադարձ ջանքերով կկարողանանք կրճատել այն տարածությունը, որ գոյություն ունի Սիգապուրի և Հայաստանի միջև», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Սիգապուրի վարչապետ Սյեն Լունն ասաց, թե որպես պետություններ Հայաստանն ու Սիգապուրը խոր շահ ունեն համագործակցելու: «Հարաբերությունների զարգացման և աճելու ներուժը միշտ կա: Միասին կարող ենք աշխատել մեր տարաշրջաններում, որպեսզի խորացնենք նրանց միջև կապերը: Մենք միասին աշխատում ենք միջազգային հարթակներում, որպեսզի առաջ տանենք մեր շահերը, մեր ձայնը լսելի դարձնենք, որպեսզի միջազգային մեզանից ավելի մեծ պությունների մոտ առաջ մղենք մեր շահերը», - ասաց Սյեն Լուն: