Հրազենով սպանվել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդի աձնականան թիկնապահը՝ գեներալ Աբդել Ազիզ ԱԼ-Ֆահմը՝ տեղեկացրել է Al Arabiya-ն: Մեքքայի ոստիկանության դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ՝ գեներալ Ալ-Ֆահմն սպանվել է շաբաթ օրը` ընկերոջ տանը: Թագավորի թիկնապահն այցելել է Սաուդյան Ջիդդայում ապրող ընկերոջը, ում տանն էլ հյուրերից մեկի՝ Մամդուխ բեն Մեշաալ Ալ-Ալիի հետ կոնֆլիկտ է ունեցել: Վեճից հետո Մամդուխը դուրս է եկել տնից և վերադարձել ատրճանակով՝ անկանոն կրակ արձակելով բոլոր ներկաների ուղղությամբ:
Ալ-Ֆահմին ծանր վնասվածքներ է ստացել և մահացել հիվանդանոցում: Կրակոցների հետևանքով տուժել է ևս երկու անձ, որոնց թվում է թիկնապահի ընկերը և տան ֆիլիպինցի աշխատողը: Հանցագործը հրաժարվել է հանձնվել ոստիկանությանը և սպանվել է օրինապահ մարմինների կողմից: Փոխադարձ կրակոցներից 5 ոստիական վնասվածք է ստացել:
Գեներալ Աբդել Ազիզ Ալ-Ֆահմը երկար տարիներ աշխատում էր Սաուդյան միապետությունում: Նա Սաուդյան Արաբիայի հանգուցյալ թագավոր Աբդալլայի անձնական թիկնապահն էր, հետագայում ստանձնեց Սալման թագավորի անձնական թիկնապահի պաշտոնը: Ալ-Ֆահմը իր ոլորտում աշխարհի լավագույններից մեկն էր: