Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքին, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քիչ բան է անում Ուկրաինայի համար: Այդպիսով Ուկրաինայի նախագահը վիրավորել է Գերմանիայի կառավարությանը՝ գրում է Spiegel-ը: Ոչ ոք հաշվի չի առել Մերկելի ջանքերը Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազրույցում: «Առաջին հերթին հենց Գերմանիայի կանցլերը և այն ժամանակվա ԱԳ նախարար Շտայնմայերն են ամեն ինչ արել, որ տարածաշրջանը չվերածվի ռազմական հակամարտության օջախի»,- ընդգծել է Բունդեստագում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Ռոլֆ Մյուտցենիխը: Ներկա պահին Գերմանիայի հետ հարաբերությունների հավասարակշռությունը փորձում է վերականգնել Գերմանիայում Ուկրաինայի դեսպանը: Նա հայտարարում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձամբ գնահատում է Գերմանիայի կանցլերի անձնական մասնակցությունը: Այս կոնֆլիկտային իրավիճակի պատասխանատուն ԱՄՆ է: Բունդեստագի արտաքին քաղաքական հարցերով կոմիտեի ղեկավար Նորբերտ Ռյոտգենի կարծիքով՝ Թրամփի և Զելենսկու խոսակցությունը ցույց է տվել, որ ԱՄՆ նախագահը օգտագործում է իշխանությունը անձնական նպատակների համար: