Սիրիան պահանջում է իր տարածքից դուրս բերել բոլոր օտարերկրյա զորքերը, հակառակ դեպքում պետությունը իրեն վերապահում է հակաքայլերի իրավունք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը: Նա նշել է, որ ԱՄՆ-ը և Թուրքիան, ինչպես նախկինում, անօրինական պահպանում են իրենց ռազմական ներկայությունը երկրի հյուսիսում: «Նրանք հասել են այնպիսի լկտիության, ինչպիսիք են բանակցությունների անցկացումը և, այսպես կոչված, անվտանգության գոտու ստեղծումը Սիրիայի հյուսիսում… Դա միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի խարտիայի խախտում է»,- ասել է Մուալեմը: Սիրիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ պետությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները, եթե օտարերկրյա զորքերը մնան երկրի տարածքում: