ԱՄՆ կոնգրեսմեններ Ջեկի Սփիերը, Ֆրենկ Պալոնեն և Ադամ Շիֆը Պետդեպին և Պենտագոնին ուղղված իրենց նամակում պահանջել են դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը։ Նամակում նշվում է, ԱՄՆ-ը զգալիորեն մեծացրել է անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրվող օգնությունը: Ադրբեջանը դարձել է տվյալ ծրագրի շրջանակում օգնություն ստացող մեծությամբ երրորդ երկիրը։ Հրապարակված տվյալներով՝ 2018-2019թթ. Ադրբեջանը ստացել է ավելի քան 102 մլն դոլար։ «Անհանգստացած ենք ԱՄՆ ՊՆ-ի կողմից Ադրբեջանի Հանրապետությանը տրվող օգնության ավելացմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը հավասարաչափ ֆինանսական օգնություն տրամադրելու ակնհայտ բացակայությամբ»,- նշվում է նամակում։