Մոսկվայում անցկացվում է արտոնված բողոքի ակցիա, որի հազարավոր մասնակիցները պահանջում են ազատ արձակել «մոսկովյան գործով» անցնող ակտիվիստներին և մյուս քաղբանտարկյալներին: «Մոսկովյան գործը» ռուսաստանյան իրավապահները ներկայացնում են որպես «զանգվածային անկարգություններ», որոնք տեղի են ունեցել հուլիսի 27-ին: Այդ օրը ձերբակալվել է 1388 մարդ, այդ թվում 76 անչափահաս: Զանգվածային անկարգությունների և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանք է առաջադրվել շուրջ 20 հոգու, նրանց մեծամասնությունը 30 տարեկանից ցածր են: