Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մարդկանց խնդրել է դադարել լինել սառնասիրտ և անզգա: Փախստականների և ներգաղթյալների համաշխարհային օրը նա նշել է, որ չի կարելի սառնասիրտ լինել այն մարդկանց հանդեպ, ովքեր չունեն եկամուտ, ովքեր միայնակ են, կամ որոնց ատում են մյուսները: «Մենք չենք կարող սառնասիրտ լինել… հին և նոր աղքատության առաջ… խտրականության»,- հավելել է Ֆրանցիսկոսը: Հռոմի պապը ընդգծել է, որ չի կարելի չարտասվել և չարձագանքել այդպիսի բաներին: