Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, այսօր մերժեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանների միջնորդությունը, Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
Նա ՀՔԾ-ում քննվող քրեական գործով մեղադրյալ էր ներգրավվել Քրեական օրենսգրքի 38- 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը), ապա մեղադրյալ ներգրավվեց նաև ԱԱԾ-ում հարուցված մեկ այլ քրեական գործով` պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու համար: Նրա վերաբերյալ երկու քրեական գործերն այս պահին քննվում են մեկ վարույթում: Քրեական գործի շրջանակներում կալանավորված է նաև նրա եղբորորդին՝ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Խաչատրյանը: