Քիչ առաջ ծանոթացել եմ ՀՀ ԱՆ վերահսկողության վարչության նախկին պետ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքին, Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Ինչ ասեմ, բարի գալուստ Լավրենտի Բերիայի Հայաստան… Նոր Հայաստանի մասին առայժմ մոռանանք», - նշել է նա։
Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել Հրայր Թովմասյանի ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանաի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքրի վերաբերյալ: Փանոսյանը Թովմասյանի սանիկն է