Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Լեչեին» ու նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։ Հանդիպման միակ գնդակը 56-րդ րոպեին խփեց Էդին Ջեկոն՝ Հենրիխ Մխիթարյանի փայլուն փոխանցումից հետո։
Նա «Ռոմայի» մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ 25-րդ րոպեին Մխթարյանը զգուշացվել է դեղին քարտով։ Այս հանդիպումից հետո «Ռոման» 11 միավորով 5-րդ տեղում է ։