«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Արմեն Գևորգյան. Ինչպես գեներացնել ապագա

Արմեն Գևորգյան. Ինչպես գեներացնել ապագա
30.09.2019 | 13:34

Ռուսաստանյան միջազգային հարաբերությունների խորհրդի պաշտոնական կայքում (russiancouncil.ru) հրապարակվել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը, որը ներկայացնում ենք թարգմանաբար։ Խորհրդի հիմնադիրներն են ՌԴ ԱԳՆ-ն, Կրթության և գիտության նախարարությունը, ՌԴ Արդյունաբերողների միությունը և այլն։


Ընդհանուր ակնարկ
Ընդունված է համարել, որ առաջնորդների յուրաքանչյուր սերունդ ունի իր պատմական առաքելությունը։ Հարավային Կովկասի և Ռուսաստանի երկրների զարգացման օրինակի վրա կարելի է ձևակերպել այդ երկրների քաղաքական վերնախավի պատմական առաքելությունն ու այդ առաքելության տրանսֆորմացիան երկու հազարականներին։ 90-ականներին այդ երկրների քաղաքական վերնախավի առաջ դրված էր գոյատևման և վերջերս ձեռք բերած անկախացած պետությունների ինքնավարության համար անհրաժեշտ հիմքերի պահպանում։ Արդեն 2000-ականներին հետխորհրդային քաղաքական վերնախավերը կոչված էին իրականացնել իրենց երկրներում «զարգացման ցատկ», մոբիլիզացնելով ֆինանսատնտեսական, քաղաքական ռեսուրսներն ու մարդկային կապիտալը։ Անհրաժեշտ էր օգտվել ամեն ինչից, ինչը հասանելի էր, նոր հնարավորություններ ստեղծել, այդ թվում՝ նոր գործընկերներ փնտրելու ճանապարհով։ Ցատկ էր անհրաժեշտ՝ իննսունականների հակասությունների ու խնդիրների մեջ չմնալու համար։ Այդպիսի ցատկը յուրաքանչյուր հետխորհրդային երկրի համար ուներ իր բացառիկ նշանակությունը։
Ռուսաստանն, օրինակ, ինչպես ասաց Վ. Պուտինը, պետք է «հավաքեր պետությունը», ապահովեր երկրի միասնականությունն ու առաջնորդությունը տարածաշրջանային հարցերում։ Միխեիլ Սաակաշվիլիի շրջանի Վրաստանը կենտրոնացել էր նոր աշխարհաքաղաքական վեկտորի հաշվին զարգացման լրացուցիչ առավելությունների ապահովման վրա։ Իլհամ Ալիևի Ադրբեջանն ընտրել է իր ներքին խնդիրների լուծման համար ենթակառուցվածքների ծրագրերի զարգացման ճանապարհը։ 2000-ականների սկզբին՝ նախագահ Քոչարյանի օրոք, Հայաստանում առաջնորդվում էին նրանով, որ բարդ աշխարհաքաղաքական պայմաններում հնարավոր է զարգանալ, սեփական անվտանգությունն ու պաշտպանունակությունը բարձրացնելու, ու նաև ստեղծել երկրի համար մրցակցային առավելություններ։


Այդ գործընթացներում հատուկ առաքելություն ուներ Ռուսաստանի քաղաքական վերնախավը. այն պետք է երկուհազարականների Ռուսաստանը ողջ տարածաշրջանի համար դարձներ զարգացման շարժիչ, առաջին հերթին՝ տնտեսական, ինչը պետք է միավորեր իր շուրջ ԱՊՀ երկրները, ստեղծեր նոր ինտեգրացիոն ծրագրեր։ Դա անհրաժեշտ էր երկրի վերակենդանացման և 1998-ի դեֆոլտի ու չեչենական պատերազմից հետո միջազգային ասպարեզում նրա դերի վերականգնման համար։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի զարգացման տեմպերը կանխորոշում են ԱՊՀ երկրների զարգացման օբյեկտիվ գործոնը։ Նախ՝ Ռուսաստանը սպառման շուկա է, երկրորդ՝ էներգառեսուրսների հիմնական մատակարարն է, երրորդ՝ Ռուսաստանը տարածաշրջանի երկրներից միգրացիոն հոսքերի վերջնական կետն է։
2000-ականների Ռուսաստանն իր զարգացման ուղին փնտրող պետություն էր՝ զարգացում, որը կապահովեր ոչ միայն ներքին կայունությունն ու երկրի բարգավաճումը, այլև կստիպեր հաշվի նստել իր հետ։ Ժամանակակից Ռուսաստանը երկիր է, որը որոշում է եթե ոչ խաղի կանոնները, ապա՝ աշխարհում այդ կանոնների ձևավորման պայմանները։


Հայկական վերնախավի տրանսֆորմացիան 2000-ականներին
2000-ականների Հայաստանի օրինակով կարելի է ցույց տալ մի շարք առանձնահատկություններ, որոնք բնորոշ էին այն վերնախավին, որն այսօրվա Հայաստանի հիմքը դրեց, որի վրա էլ այսօր պահվում են ներկայիս Հայաստանի ինքնավարությունն ու տնտեսությունը։ Երկուհազարականներին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, հաջողվեց հիմնականում Ռուսաստանի օգտին արված ընտրության ժամանակ գտնել հարաբերությունների ճիշտ հավասարակշռություն Եվրամիության և ԱՄՆ–ի հետ։ Դրա համար պետք էր ռացիոնալ և սեփական ազգային անվտանգության համար շահավետ հավասարակշռություն պահել և հաշվի առնել տարածաշրջանի բոլոր կողմերի շահերը։ 2001-ից Վաշինգտոնն ու Բրյուսելը դարձան Հայաստանում ներքին ռեֆորմների իրագործման գլխավոր դոնորներն ու գործընկերները, իսկ Ռուսաստանի հետ ձևավորվեցին սերտ ռազմատեխնիկական և առևտրատնտեսական ստրատեգիական հարաբերություններ։ Այս հետաքրքրությունների և հնարավորությունների համակցումը բերեց հավասարակշռության ձեռքբերմանը արտաքին հարաբերություններում, որը պահպանվեց մինչև 2018-ի գարուն։ Այսպիսի հավասարակշռությունը հիմնված էր Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների փոխադարձ վստահության վրա։ Փոխադարձ վստահություն կար, որ գլխավոր հարցերում կողմերը միշտ միմյանց սատարելու են։ Պատմական առումով սա կարելի է բացատրել նրանով, որ գրեթե միաժամանակ երկու երկրներում սկսեցին ձևավորվել պետական կառավարիչների նոր թիմեր։ Եվ կոորդինատային այդ համակարգում շատ կարևոր է, որ հարաբերություններ ձևավորվեն ոչ միայն առաջին դեմքերի, այլև՝ թիմերի միջև։ Առանց դրա լինում են միայն օգտակար գործնական հարաբերություններ, բայց ոչ փոխվստահություն։ Դրանք շփման տարբեր մակարդակներ են՝ տեղեկատվության փոխանակում, ակտուալ խնդիրների և ծրագրերի քննարկում, դիրքորոշումների համեմատում, որոշումների նախապատրաստում, ինտենսիվ այցեր։ Այս ամենը ձևավորում է ոչ շոշափելի, բայց շատ անհրաժեշտ վստահության և փոխըմբռնման մթնոլորտ քաղաքական վերնախավի միջև։


Կա 2000-ականների Հայաստանի զարգացման ևս մեկ կարևոր առանձնահատկություն, որը, երևի կարող էին նկատել միայն նրանք, ովքեր քաղաքական և այլ գործընթացների ներսում էին։ Եթե համառոտ՝ երկրի զարգացման համար կարևոր ծրագրեր ֆինանսավորվել և իրագործվել են արևմտյան կառույցների կողմից։ Հուսով եմ՝ շատերին հասկանալի կլինի, որ սա վկայում է այն մասին, որ արևմտյան գործընկերները վստահում էին իշխանություններին, տեսնում էին նրանց ազնվությունը, նպատակասլացությունն ու վճռականությունը։ Շատ միջազգային կառույցներ, հատկապես՝ ֆինանսական, չնայած տնտեսական զարգացման բոլոր բարդություններին, ի դեմս Հայաստանի տեսնում էին վստահելի գործընկեր, որովհետև երկիրը, անկախ տնտեսական զարգացման բոլոր դժվարություններից, պարտք էր վերցնում, բայց նաև վերադարձնում էր այդ պարտքերը, ընդ որում՝ նշված ժամկետից շուտ։
Կայի՞ն այդ գործընթացներում խնդիրներ, բացթողումներ, թերություններ։ Դրանք քիչ չէին։ Բայց դրանց առկայությունը չէր կարող և չպետք է կանգնեցներ իշխանությունների ընթացքը, աշխատանքը, փոխզիջումների և նոր լուծումների փնտրտուքը։ Նկատենք, որ և 90-ականներին, և 2000-ականներին քաղաքական վերնախավի հիմքը կազմում էին խորհրդային երկրից դուրս եկած մարդիկ։ Ղեկավար աշխատանքի գիտելիքն ու փորձը վարչական պատկերացումների շրջանակում էին, և միայն աշխատանքի ոգին էր անկախության և ազատականության ծիրի մեջ։ Հիմա՝ 28 տարի անց, մենք կարող ենք հույս դնել կառավարիչների, տնտեսագետների, իրավաբանների նոր սերնդի վրա, այդ թվում՝ վերջին 10 տարում «Լույս» հիմնադրամի շնորհիվ աշխարհի լավագույն բուհերն ավարտածների։ Բայց, երբեմն, ինձ թվում է, թե ժամանակակից գիտելիքներով ու հմտություններով մասնագետների առկայությունը չի կոմպենսացնում երկուհազարականներին եղած ՝գործի հանդեպ նպատակասլացության ու նվիրվածության բացակայությունը։ Այդ նպատակասլացությունը մեր գործի հիմքն էր։


Հանուն արդարության պետք է նշել, որ հայկական սփյուռքի ներկայացուցիչները Ռուսաստանում հենց 2000-ականներին սկսեցին զարգացնել իրենց հնարավորությունները՝ Ռուսաստանի տնտեսական զարգացմանը զուգահեռ, և սկսեցին ակտիվ մասնակցել Հայաստանի տնտեսական զարգացմանն արդեն ավելի ուշ փուլում։
Բեկումնայի՞ն էր Հայաստանի համար 2000-ականների տնտեսական աճը։ Վստահ եմ՝ այո։ Հակառակ դեպքում երկիրը կմնար 90-ականների խնդիրների մեջ (ռազմական գործողություններ, էներգետիկ ճգնաժամ, աղետի գոտի, հարևանների կողմից Հայաստանի շրջափակում) և կդառնար ամենահետամնացը ռեգիոնում։


Բայց ոչ ոք չէր կարող ենթադրել այն ժամանակ, որ կգա սոցիալական մեդիայի և հետճշմարտության փուլ, և հասարակությունը (հուսով եմ՝ ժամանակավորապես) կմոռանար բոլոր թվարկած նվաճումները, կձևավորվեին ոչ ճիշտ և ոչ ռացիոնալ հասարակական տրամադրություններ, և կսկսվեր նորագույն պատմության ազատ վերաշարադրումը։ Ոչ ոք չէր կարող ենթադրել, որ Հայաստանում զարգացման և աճի հիմնական հեղինակ նախագահ Ռ. Քոչարյանը ձերբակալված կլիներ։ Սա ամենագլխավոր տխուր փաստն է, որ արձանագրում են 2000-ականների քաղաքական վերնախավի ներկայացուցիչները։
Ընդհանուր առմամբ, կյանքը ցույց է տալիս, որ հասարակության հավաքական դրական հիշողությունը կարճ է հիմնականում մեր սոցիալ-տնտեսական իրականության պատճառով։ Շատերը նույնիսկ չեն հասկանում, որ ապրել են երկրի կայացման և աճի ամենահետաքրքիր ու արդյունավետ փուլն ու չեն նկատել։ Այդ պատճառով, կախված իշխանությունների որակից, միշտ տարբեր պատասխաններ են հնչելու «ինչ արդյունքի համար աշխատել՝ ներկա սերնդի բարեհաճությա՞ն, թե՞ գալիք սերնդի ներողամտության» հարցին։ Պարադոքսն այն է, որ 90-ականների ու 2000-ականների Հայաստանի քաղաքական վերնախավը չստացավ ոչ մեկը, ոչ մյուսը, գոնե՝ առայժմ։


Մյուս պարադոքսն այն է, որ եթե հասարակական գիտակցության մեջ վիճելի լեգիտիմություն ունեցող նախկին իշխանություններն ապահովում էին աճի բարձր տեմպ բոլոր ոլորտներում, «ավելի լեգիտիմ» ներկա իշխանությունները ձգտում են ոչ թե գործնական արդյունքների, այլ՝ այդ բարձր լեգիտիմության պահպանմանը։ Ունենալով բարձր մակարդակի լեգիտիմության հազվագյուտ ռեսուրս և հասարակական աջակցություն՝ իշխանությունները չեն աշխատում երկրի զարգացման և ծաղկման, ստրատեգիական բարեփոխումների ուղղությամբ, և այդ ռեսուրսը կսպառվի նաև գործող իշխանությունների որակի պատճառով։


Համառոտ՝ խնդիրների ու բացթողումների մասին
2000-ականների զարգացման ցատկն իր մեջ խտացրել էր ոչ միայն դրականը։ Այդ ակնթարթային ու մոբիլիզացնող գործընթացը աննկատ ձևավորեց նաև հասարակական-քաղաքական կյանքի և պետական կառավարման ոչ էֆեկտիվ տենդենցներ։ Իմ կարծիքով՝ հաջողություններին զուգընթաց մեզ չհաջողվեց արմատախիլ անել կառավարման մեջ արևելյան մշակույթի և մտածողության տարրերը։ Մենք չկարողացանք հրաժարվել պրոտեկցիոնիզմից, խնամիական հարաբերություններից, կլանայնությունից, հնարավորությունների ու ռեսուրսների կենտրոնացումից ու մոնոպոլիզացիայից, խաղի ոչ ֆորմալ կանոնների առկայությունից։ Երկրի տնտեսական ուժեղացմանը զուգընթաց՝ ձևավորվեցին ազդեցության նոր կենտրոններ, եթե ոչ ակնհայտ, ապա գոնե շոշափելի էր դառնում իշխանությունների ու այդ կենտրոնների փոխադարձ կախվածությունը։
Միաժամանակ, վերը նշված առանձնահատկությունների առկայության պատճառով, ըստ իս, շատ հետխորհրդային երկրներ և իրենց քաղաքական վերնախավերը հայտնվեցին քաղաքակրթական անտագոնիզմի իրավիճակում, որն առաջացնում էր և մինչև այժմ էլ առաջացնում է որոշակի դժվարություններ՝ ինտենսիվ զարգացման համար։
Ընդհանուր գծերով այդ քաղաքակրթական հակասությունների էությունը կարելի է ձևակերպել այսպես․ հասարակությունը որդեգրում է արևմտյան, ազատական, ժողովրդավարական արժեքներ, բայց նրան առաջնորդում է այն քաղաքական վերնախավը, որը, ըստ էության, դաստիարակվել է խորհրդային կուսակցական մտածողությամբ։


Թվում է, թե հետխորհրդային տարածքում հասարակական զարգացման նպատակների ու քաղաքական վերնախավի փորձի միջև առաջացող այդ հակասությունն օբյեկտիվ և անխուսափելի երևույթ էր։
Քաղաքակրթական անտագոնիզմը՝ որպես սոցիալ-փիլիսոփայական ֆենոմեն և ղեկավարող վերնախավի արժեքների ու հոգեբանական տրանսֆորմացիաների արդյունք, մեր երկրներում, ինձ թվում է՝ ունի երկու բաղկացուցիչ․աշխարհայեցողական երկընտրանք և սերունդների մարտահրավեր։


Աշխարհայեցողական երկընտրանքը հիմնականում դրսևորվում է ղեկավարող վերնախավի կողմից սեփական գործունեության արդյունքներն ընդհանուր բավարարվածության մակարդակի վրա պահելով, կատարելագործման ձգտման բացակայությամբ, աշխատանքի և կյանքի պայմանների նկատմամբ ձևավորվող հարմարավետությամբ, նոր գաղափարների ու գործընթացների նախաձեռնման դժկամությամբ կամ երբեմն անկարողությամբ։ Որոշակի իմաստով սա ռեսուրսային մոտեցման գերակայությունն է նորարարության հանդեպ։ Բիզնեսի և նորարարությունների ժամանակակից դինամիկ աշխարհն այսպիսի երկընտրանքի մեջ գտնվող երկրներին որպես պոտենցիալ գործընկեր, ռացիոնալ ներդրումային հարթակ, նորարարությունների և առաջատար տեխնոլոգիաների գրավիչ հանգրվան չի դիտարկում։ Արդյունքում ունենում ենք միջին մակարդակի պետություն՝ առանց ակնհայտ ձեռքբերումների ու առավելությունների։


Սերունդների մարտահրավերը դրսևորվում է նոր սերնդի մարդկանց անելանելիության մեջ, որոնք աստիճանաբար բաց հասարակության արժեքների կրողն են դառնում։ Սերունդների մարտահրավերը մի փուլ է, երբ որակապես ու ծավալով ձևավորված չէ միջին խավը, որը պետք է դառնա ցանկացած զարգացած պետության, ցանկացած լիարժեք քաղաքացիական հասարակության զարգացման հիմնական շարժիչ ուժն ու դրական առաջընթացի ոգեշնչողը։
Սերունդների մարտահրավերների մյուս դրսևորումը նոր վերնախավի բացակայությունն է, որը կոչված է ստեղծել ժամանակակից արժեքային չափանիշների ու նոր վարքականոնների ամբողջական համակարգ։ Հասարակությունն այլևս չի ստեղծում հասարակական կարծիքի անհերքելի հեղինակություններ։ Այդպիսին համարվող անձինք անհետանում են հասարակական հարթակից տարիքի պատճառով կամ, որպես կանոն նույնականացվում են գործող իշխանության հետ, ինչը բերում է նրանց խորհուրդների ու դատողությունների «արժեզրկմանը»։ Հասարակության մեջ, աճող սերնդի շրջանում սկսում են ձևավորվել ու իշխել պոտենցիալ ընդօրինակման համար ոչ ռացիոնալ, աղճատված մոդելներ, կրթական համակարգը տալիս է լուրջ թերացումներ։


Քաղաքակրթական անտագոնիզմը բերում է նրան, որ երկիրը կորցնում է ժամանակակից գլոբալ հարաբերություններում ունիկալ սուբյեկտ դառնալու իր պատմական պահը ու դառնում է միջին կարգի պետություն։ Այդպիսի պետությունը չի կարող ոչ միայն մասշտաբային հետաքրքրություն առաջացնել, այլև դառնում է արտաքին ազդեցությունների օբյեկտ՝ կորցնելով ինքնուրույնությունը և աստիճանաբար կախման մեջ հայտնվում հանգամանքներից։


Եկել է պահը՝ մեր տարածաշրջանի պետությունների, և առաջին հերթին՝ նրանց հասարակական հարաբերությունների մոդեռնիզացիայի։ Օբյեկտիվորեն ձևավորվում է նոր բեկման սոցիալական պատվեր։ Ժամանակակից զարգացած հասարակություններն առաջ են գնում նորարարություններով, կրեատիվությամբ, սոցիալական պատասխանատվությամբ։ Նոր սերունդը նոր գլոբալ մտածողություն ունի, որի էությունը ցանկացած նախաձեռնության ունիկալության ընդունումն է։ Աշխարհում ձևավորվել է քաղաքական վերնախավից դուրս «նոր բեկումների սերունդ»։ Նայեք գլոբալ կորպորացիաներ ու կազմակերպություններ ստեղծող ու ղեկավարող մարդկանց միջին տարիքը, որոնք փոխում են աշխարհն ու ջարդում կարծրատիպերը։ Նրանք ձևավորում են իրենց կորպորացիաների, և արդյունքում՝ իրենց երկրների մրցակցային առավելությունը։ Կա՞ արդյոք զարգացման այդպիսի պոտենցիալ այսօր մեր երկրներում։ Վստահ եմ, որ կա։ Բայց մեր պայմաններում մենք ստիպված ենք փնտրել զարգացման սեփական ճանապարհը։ Այդօրինակ զարգացման հիմնական էությունը տարբեր սերունդների մտավոր և կառավարման հմտությունների օպտիմալ մոբիլիզացիան է և համազգային շահերի գերակայությունը մասնավորի և կորպորատիվի նկատմամբ։ Սա է առաջընթացի ուղին։


Հոդվածի սկզբում ես փորձեցի առանձնացնել 2000-ականների ռուսական հետխորհրդային վերնախավի առաքելությունը։ Կուզեի ավարտել ժամանակակից պայմաններում ռուսական վերնախավի առաքելություններով։ Հիմնականում Ռուսաստանը կարողանում է և պետք է անընդհատ մոդեռնիզացնի իրեն և դառնա տարածաշրջանում մոդեռնիզացիայի ուղեցույց։ Մոդեռնիզացիայի հենց այսպիսի գործընթացը կդառնա լրացուցիչ խթան ինտեգրացիոն հարցերում և նոր որակական բեկման համար։
Էֆեկտիվ մոդեռնիզացիայի գլխավոր գործոնը նոր մտածողության և 2000-ականների քաղաքական վերնախավի կուտակած փորձի համատեղումն է։ Այսպիսի հավասարակշռության խախտումը սովորաբար բերում է հասարակական հարաբերությունների ապակայունացմանը, որտեղ սկսում են գերակշռել կեղծ արժեքներն ու պոպուլիզմը։


Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ

Դիտվել է՝ 500

Մեկնաբանություններ