«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ՏԻՄ ընտրություններում հաղթել են անկուսակցականները

ՏԻՄ ընտրություններում հաղթել են անկուսակցականները
30.09.2019 | 13:35

Հայաստանի 19 համայնքներում սեպտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններն աննախադեպ ակտիվ էին։ Ըստ ԿԸՀ-ի՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 48,72 տոկոս։ 19 համայնքներից 13-ում ընտրությունները հերթական էին, 6-ում՝ արտահերթ: Վերընտրվել է 21 տարի շարունակ Արարատի մարզի Մրգանուշ համայնքը ղեկավարած դաշնակցական Մանվել Սարգսյանը՝ ստանալով ընտրողների 387 ձայն։ Գործող համայնքի ղեկավարը հաղթել է նաև Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքում՝ հավաքելով 546 ձայն։ Նա անկուսակցական է։
406 ձայնով մյուս 4 թեկնածուներին հաղթել է Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի գործող ղեկավարը՝ անկուսակցական Մխիթար Պետրոսյանը։


Արմավիրի մարզի Փարաքար համայնքում հակառակ պատկերն է։ Գործող համայնքապետը պարտվել է։ 1111 ձայնով հաղթել է Փարաքարի ավագանու անդամ, անկուսակցական Դավիթ Մինասյանը։ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում 522 ձայնով հաղթել է անկուսակցական, անհատ ձեռներեց Սամվել Աղաջանյանը։ Գեղարքունիքի Գեղարքունիք համայնքում հաղթել է դպրոցի ուսուցիչ Արայիկ Աբրահամյանը։ Գեղարքունիքի Լճափ համայնքում գործող համայնքապետը պարտվել է։ Հաղթել է անկուսակցական Արսեն Հովսեփյանը։ Նույն մարզի Վանեվան համայնքում ձայների չնչին տարբերությամբ հաղթել է անկուսակցական Իգոր Հարությունյանը։


Լոռու մարզի Եղեգնուտ համայնքում հաղթել է անկուսակցական Սարգիս Հակոբյանը։ Նույն մարզի Լուսաղբյուր համայնքում առանց մրցակցի 351 ձայով վերընտրվել է գործող համայնքապետը՝ անկուսակցական Արամայիս Հակոբյանը։
Շիրակի մարզի Գետափ համայնքում գործող համայնքապետը չէր առաջադրվել։ 197 ձայնով հաղթել է անկուսակցական Շիրակ Խաչատրյանը։
Տավուշի Խաշթառակ համայնքում էլ հաղթել է համայնքի գործող ղեկավարը՝ Անդրանիկ Վիրաբյանը՝ հավաքելով 608 ձայն։
Մի քանի համայնքներում արտահերթ ընտրություններ էին։ Հիմնականում ավագանի էին ընտրում։ Արտաշատում ավագանու 15 տեղի համար պայքարում էր 48 թեկնածու։

Դիտվել է՝ 440

Մեկնաբանություններ