Petro China չինական էներգահսկան՝ նավթի-գազի CNPC ազգային կորպորացիայի դուստր ձեռնարկությունը, նավթի խոշոր հանքավայր է հայտնաբերել երկրի հյուսիս-արեւմուտքի Օրդոսի ավազանում, որի պաշարները գնահատվում են 1 միլիարդ տոննա: Հանքավայրը հայտնաբերվել է Գանսու նահանգի Ցինյան քաղաքային օկրուգի Ցինչեն գավառում: Նավթի ապացուցված պաշարների ծավալը հասնում է 358 մլն տոննայի, ենթադրվող պաշարները գնահատվում են 693 մլն տոննա:
Սպասվում է, որ այս տարի հանքավայրում կարդյունահանվի մոտավորապես 640 հազար տոննա նավթ, ապագայում արդյունահանման տարեկան ծավալը կհասնի 3 մլն տոննայի: