Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները մտադիր են մինչև շաբաթվա վերջը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ստիպել՝ հետաձգել ԵՄ-ից երկրի դուրս գալու ամսաթիվը՝ գրել է «The Daily Telegraph»-ը: ԵՄ-ին երկրի անդամակցությունը պահպանելու կողմնակիցները երկուշաբթի հանդիպում կանցկացնեն Լեյբորիստական կուսակցության նախագահ Ջերեմի Քորբինի գրասենյակում՝ քննարկելու օրենսդրության փոփոխությունները, որ Միացյալ Թագավորության վարչապետին պարտադրեն՝ Բրյուսելից խնդրել երկարացնելու Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի գործողությունը:
Դրա հետ մեկտեղ խորհրդարանականները կարծում են, որ ավելի վաղ Համայնքների պալատի կողմից ընդունված օրենքը, որը Ջոնսոնին պարտավորեցնում է մինչև հոկտեմբերի 19-ը ԵՄ-ից խնդրել՝ հետաձգելու Brexit-ը, եթե մինչ այդ կառավարությանը չհաջողվի Բրյուսելի հետ նոր համաձայնության հասնել, ժամանակ չի թողնում դատարան դիմելու համար, եթե կառավարության ղեկավարը, այնուամենայնիվ, որոշի հրաժարվել Brexit-ի հետաձգումից:
Ընդդիմադիր կուսակցությունները հույս ունեն խորհրդարանական օրակարգի վրա հսկողության հաստատել կառավարող Պահպանողական կուսակցության համագումարի ժամանակ, որն այս օրերին տեղի Է ունենում Մանչեսթրում: Եթե նույնիսկ նրանց չհաջողվի դա անել, նրանց գործողությունները գոնե լրջորեն կխախտեն պահպանողականների համագումարի ծրագիրը, քանի որ անհրաժեշտ կլինի, որ պատգամավորներն ու նախարարները Վեսթմինսթեր վերադառնալ քվեարկությանը մասնակցելու համար: