Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը հուղարկավորվել է Փարիզի Մոնպառնաս գերեզմանատանը իր դստեր՝ Լորանսի կողքին, որ մահացել է 2016-ին: Արարողությունը տեղի է ունեցել փակ դռների օրակարգով: Շիրակի վերջին կամքն էր հուղարկավորվել իր դստեր մոտ։ Հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Փարիզի Սենտ-Սուլպիս եկեղեցում: