«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կյանքից հեռացել է Արտո Չաքմաքչյանը

Կյանքից հեռացել է Արտո Չաքմաքչյանը
01.10.2019 | 11:05

Քիչ առաջ կյանքից հեռացավ հանճարեղ հայ քանդակագործ, մտածող և մտավորական Արտո Չաքմաքչյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահան Արծրունին:

Ծնվել է 1933 թ. Կահիրեում (Եգիպտոս), քանդակագործությամբ սկսել է զբաղվել տասներկու տարեկան հասակում։ 1948 թ. ընտանիքով հայրենադարձել է Խորհրդային Հայաստան, 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1959 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործության բաժինը։ 1964 թ. Մոսկվայի Խաղաղության Կոմիտեի մրցանակաբաշխությանն արժանացել է առաջին մրցանակի՝ «Հիրոսիմա» քանդակի համար։ 1975 թ. Հայաստանից մեկնել է Կանադա՝ ընտանիքով հաստատվելով Մոնրեալում, որտեղ ապրում է առ այսօր։ 1978 թ-ից սկսած քանդակագործություն և գեղանկարչություն է դասավանդում Քվեբեքի համալսարանում։


Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են Մոնրեալի, ինչպես նաև աշխարհի մի շարք այլ քաղաքների հասարակական վայրերում։ Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ԺԱԹ-ում, արտասահմանյան թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում:

Դիտվել է՝ 1279

Մեկնաբանություններ